Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան դատապարտել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

Փետրվար 22,2022 11:43

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության եւ ինքնիշխանության ճանաչումը։ Նշվել է, որ այդ որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերին, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է որակվել։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի խնդրո առարկա որոշումը անընդունելի են համարում և մերժում ենք այն։ Այս առիթով մենք ընդգծում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և բոլոր կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքը հարգելու կոչ ենք անում»։

Բացի այդ Թուրքիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Ուկրաինայի արևելյան շրջաններից և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Կիևում Թուրքիայի դեսպանության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28