Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստ է, որ մենք ազգովի թերացել ենք». «Հրապարակ»

Փետրվար 22,2022 11:06

Փաստ է, որ մենք ազգովի թերացել ենք։ Չենք կարողացել ապահով ու բարեկեցիկ երկիր կառուցել, որտեղ հարմարավետ կլինի ապրելը։ Բայց մեզնից բացի ոչ ոք չի կարող շտկել այս վիճակը եւ մեր երկիրը կարգի բերել։ Հիմա եկել է մեր՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու եւ սխալները շտկելու ժամանակը։ Նրանք, ովքեր կլքեն պետությունն ու կհեռանան օտար՝ ավելի բարեկեցիկ երկրներ, կրկնակի սխալ գործած կլինեն նեղ վիճակում հայտնված հայրենիքի հանդեպ։ Եվ եթե Արցախից մարդիկ չեն արտագաղթում, ապրում են, հավատում են ապագային, ապա մենք՝ հայաստանցիներս, առավել եւս իրավունք չունենք հուսահատվելու եւ փախչելու։ Հակառակը՝ մենք պարտավոր ենք նաեւ Արցախին զորավիգ լինել, աջակցել ու վեր բարձրացնել։ Սակայն Արցախն այսօր ոչ թե մեր օգնության կարիքն ունի, այլ ընդամենը մեր ներկայության։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28