Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքը ջնջելու մասով Հայաստանը պետք է միջազգային դատարաններ դիմի․ «Ժողովուրդ»

Փետրվար 22,2022 10:27

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները պղծելու, դրանց հայկական հետքը ջնջելու մասով Հայաստանը պետք է միջազգային դատարաններ դիմի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ տարբեր կոնվենցիաներով միջազգային դատարաններ դիմելու մասով Հայաստանը թերանում է: «Առնվազն 5-7 կոնվենցիաներ կան, որոնց շրջանակներում պատերազմից հետո պետք է գործընթաց սկսեինք: Դրանք են վարձկանների, ահաբեկիչների ու նրանց ֆինանսավորման, խոշտանգումների դեմ կոնվենցիաները: Վերոնշյալ բոլոր երեւույթների հետ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո առնչվել ու շարունակում ենք առնչվել, բայց իրավական գործընթաց այդպես էլ չենք սկսել»,- ասում է նա:

Թեեւ կառավարությունն ավելի շատ բանակցային գործընթացի կողմնակիցն է, ու 1994-ից մինչեւ մինչեւ այսօր ՀՀ բոլոր իշխանությունները մտածել են, թե պետության իրավունքներն իրավապայմանագրային բազայով պաշտպանելու փոխարեն կարող են բանակցությունների միջոցով դա անել (ավելին՝ վախենալով, թե բանակցային գործընթացը կխաթարվի, խուսափել են դատարաններ դիմել), բայց իրողությունները ճիշտ հակառակն են ցույց տվել: Այդ գործելաոճը, սակայն, պետությանը որեւէ դրական արդյունք մինչեւ օրս չի տվել, ու Հայաստանի իրավունքները ոչ միայն չենք կարողացել պաշտպանել, այլ դրանք շարունակաբար խախտվում են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28