Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է, որպեսզի Ռուսաստանի զինված ուժերը «իրականացնեն խաղաղություն պահպանելու գործառույթը» ինքնահռչակ Դոնեցկի հանրապետությունում: Այս մասին ասվում է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին նրա հրամանում:
Ականատեսները Reuters-ին պատմել են, որ արդեն նկատել են տանկեր և այլ ռազմական տեխնիկա: Մասնավորապես, նկատվել է 5 տանկ Դոնեցկի ծայրամասում ևս երկուսը՝ քաղաքի այլ հատվածում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ