Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան․ «Առկա թանկացումների մեջ որոշակի դերակատարություն ունի նաև թուրքական ապրանքների մուտքի սահմանափակումը Հայաստան․ «Փաստ»

Փետրվար 22,2022 09:00

Հայաստանում տեղական արտադրությունների մեծ մասը կախված է դրսի հումքից ու դրսի տեղափոխումից: Աշխարհում դեռևս կորոնավիրուսի գործող սահմանափակումները հնարավորություն չեն տալիս երկրների տնտեսություններին ավելի լիարժեք զարգանալ ու ավելի լիարժեք ծավալներով ապրանքներ թողարկել: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկումն է, որը «Փաստի» հետ զրույցում առկա թանկացումներն ու շարունակական գնաճը նախ նշված հանգամանքով է պայմանավորում:

«Բացի այդ, տեղական արտադրանքի հումքի տեղափոխման ծախսերը ևս շարունակում են բարձր մնալ: Ցավոք, աշխարհում թանկացել են բեռնափոխադրումները և չեն նվազում: Ամբողջ աշխարհում կոնտեյներների դեֆիցիտ ու գնաճ կա: Այս տեսանկյունից պետք է հաշվի առնենք, թե մեր ներմուծումները երբ էին պլանավորվել, երբ էին ապրանքները բերվել: Դրանք դեռ կվաճառվեն բարձր գներով, մինչև ավելի էժանով նոր քանակով ապրանքներ կբերվեն»,-ասաց զրուցակիցը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, նա շեշտեց, որ Կենտրոնական բանկը որոշակիորեն փորձեց զսպել գնաճը: «Հայկական դրամը փորձում է չնչին չափով արժևորվել: Տնտեսության ակտիվություն է նկատվում: Կան գնահատականներ, որ եթե արտառոց հանգամանքներ չլինեն, ավելի լավ տնտեսական աճ կլինի: Միևնույն ժամանակ, առկա տնտեսական աճը, ակտիվությունը դեռևս չի հասցնում գները զսպել: Շատ ապրանքներ թանկ են: Առկա թանկացումների մեջ որոշակի դերակատարություն ունի նաև թուրքական ապրանքների մուտքի սահմանափակումը Հայաստան, որովհետև շատ շինանյութեր, կենցաղային սարքեր կամ հումքի տեսակներ այլ երկրներից թանկ բերվեցին. դրանց դեֆիցիտ էր նկատվում, բացի այդ, արհեստական թանկացումներ առաջացան: Իհարկե, նշածս հանգամանքը չպետք է վերագրենք հօգուտ Թուրքիայի ու մտածենք, թե վերոնշյալ որոշման չեղարկումն էական նշանակություն կունենա մեր տնտեսության համար: Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանում փոխվել է նաև ապրանքների սպառման դինամիկան: Ժողովրդի գնողունակությունն էլ է փոխվել ու նաև վերադասավորվել է»,-ասաց նա՝ շեշտելով, որ մարդիկ փորձում են իրենց համար բացառապես առաջնային ապրանքներ ձեռք բերել:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28