Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի կայքում:
Բացի այդ, Պուտինը ԴՆՀ ղեկավար Դենիս Պուշիլինի և ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրել են պայմանագրեր՝ Ռուսաստանի և Դոնեցկի և Ռուսաստանի և Լուգանսկի միջև Բարեկամության, գործակցության և փոխօգնության մասին:
Պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո Պուտինը զրուցել է Պուշիլինի և Պասեչնիկի հետ:
«Անհապաղ վավերացնել հանրապետությունների հետ բարեկամության եւ փոխօգնության մասին պայմանագրերը: Իսկ նրանցից, ովքեր զավթել և պահում են իշխանությունը Կիևում՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,-քիչ առաջ ծավալուն ելույթից հետո հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=vEE_vS6aeMQ&ab_channel=%D0%9F%D0%B5%D1%80%D0%B2%D1%8B%D0%B9%D0%BA%D0%B0%D0%BD%D0%B0%D0%BB
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ