Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանն առողջական խնդիրներ ունի

Փետրվար 21,2022 21:55

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ փետրվարի 21-ին շարունակվեց Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատաքննությունը։ Հիշեցնենք, որ նա ու Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։

Դատարանը հերթական նիստում շարունակեց ապացույցների հետազոտումը, որից հետո դատարանը կլսի վկաներին։

Առուշ Առուշանյանը առողջական խնդիրներ ունի, ուստի պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին, հաջորդ նիստը նշանակել այնպիսի օր, որ չհամընկնի Առուշանյանի բուժհետազոտության օրվա հետ։ Նախագահող դատավոր Գնել Գասպարյանը դատական նիստը նշանակեց փետրվարի 28-ին։

Նշենք, որ 2021թ.-ի դեկտեմբերի 28-ին, դատարանը մերժեց գրավով փոխել Առուշանյանի խափանման միջոց կալանքը։ Պաշտպանական կողմը բողոքարկել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Վերաքննիչ քրեական դատարանը 2022թ-ի փետրվարի 9-ի որոշմամբ մերժեց Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը Առուշ Առուշանյանի աջակիցներ ֆեյսբուքյան էջից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28