Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, որն այսօր իր պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությամբ հանդես եկավ Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ գյուղի մշակույթի տանը, գրքեր նվիրեց գրադարանին։
Լրագրողներն անմիջապես արձանագրեցին, որ նվիրած գրքերի շարքում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» ստեղծագործությունը։
Կարդացեք նաև
Մինչ այդ Նազելի Բաղդասարյանն իր ասուլիսին մասնակցող լրագրողներին, մարզպետարանի պաշտոնյաներին ու Արթիկ խոշորացված համայնքի պատասխանատուներին ասաց․ «Փետրվարի 19-ին Մեծն Հայոց բանաստեղծի ծննդյան օրն է, որը գիրք նվիրելու օրն է։ Այսօր էլ Հայոց լեզվի օրն է։ Ես ցանկություն ունեմ, որ Հայաստանի ամբողջ տարածքում յուրաքանչյուր համայնքում մայրենի լեզուն անաղարտ պահվի։
Այցելելով Լեռնակերտի մշակույթի կենտրոն, որը նույնպես պետության աջակցությամբ է կառուցվել, շուրջ 10 միլիոն դրամ գումար է հատկացվել, կրկին սուբվենցիոն ծրագրով՝ երկու փուլով, առաջինի դեպքում պետության 55 տոկոս մասնաբաժնով, երկրորդի դեպքում՝ 50։ Այս շենքը կառուցեցինք, ամրացման աշխատանքներ տեղի ունեցան, այստեղ գործում է նաև գրադարանը, որպես Շիրակի մարզպետ՝ փոքր նվեր եմ բերել գրադարանին գրքերի տեսքով»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ