Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղի տներից մեկի դարպասների մոտ հայտնաբերեցին հաճարենու 31 թաց գերան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գանձաքար գյուղի 31-ամյա մի բնակիչ էր Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության տարածքում ծառերն ապօրինի հատել և գերաններն իր «ՈՒրալ» մակնիշի մեքենայով նշված հասցե տեղափոխել: Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 17-ին նա ներկայացավ ոստիկանության Իջևանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն