Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժելով Շուշիի հռչակագրի դատապարտումը՝ ՔՊ-ն ընտրեց թրքացման ուղին. Իշխան Սաղաթելյան

Փետրվար 21,2022 18:04

Օկուպացված Շուշիում 2021 թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիր, որը լրջագույն սպառնալիքներ և մարտահրավերներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: Վերջերս այս հռչակագիրը նաև վավերացվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ և շրջանառության մեջ էր դրել հայտարարության տեքստ, որով ՀՀ խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է իր գնահատականը տար հռչակագրի վավերացմանը՝ այդպիսով ընդգծելով, որ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար:

Ինչպես ենթադրվում էր՝ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ուժը մերժեց Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող հայտարարության նախագիծը:

Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր հանձնառությունը և մեկ անգամ ևս փաստեց, որ իրենք ընտրել են թրքացման ճանապարհը:

Խաղաղություն հաստատելու անվան տակ օրվա իշխանությունները հայ ժողովրդին տանում են նոր զիջումների, նոր կորուստների և նոր պատերազմի:

Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28