Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատողին հաճախ չի տրամադրվում օրենքով սահմանված չափով հանգստի ժամանակ. ՄԻՊ-ն իրազեկում է հրապարակել

Փետրվար 21,2022 17:50

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմումներն ու ԶԼՄ-ների մշտադիտարկումները վկայում են, որ աշխատողին հաճախ չի տրամադրվում օրենքով սահմանված չափով հանգստի ժամանակ:

Հաշվի առնելով դիմումների վիճակագրությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատողի հանգստի ժամանակին առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։

Տեսանյութը պատրաստվել է Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28