ԵՄ «Համայնքի ղեկավարները՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրով իրականացվող InnoIjevan նախագծի շրջանակներում՝ Իջևանում մեկնարկելու են մի շարք կրթական և աշխատանքային ծրագրեր։ Ծրագրի շրջանակներում Իջևանում սկսելու է CoWo նորարարական կենտրոնի գործունեությունը և մոտակա ամիսներին իրականացվելու է «Իրական դպրոցի» ընդունելության գործընթացը։
Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նախատեսվում է բացել 2 նոր մասնագիտություն՝ ճարտարագիտություն և թվային անվտանգություն՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԳՀԶԿ-ի հետ համագործակցությամբ։
Այս կապակցությամբ Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում կայացան հանդիպումներ 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտների ու նրանց ծնողների մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Նշենք, որ նախագծի կազմակերպիչներն են Իջևանի համայնքապետարանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), CoWo համայնքային աշխատավայրը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Իրական դպրոցը, Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնը (ԳՀԶԿ)։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Սաթենիկ Մնացականյանի