Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում»:
Մրցանակները IFC-ի կողմից շնորհվում են իր միջազգային լավագույն գործընկերներին` գործունեության գերազանց արդյունքների և արդյունավետ համագործակցության համար:
Պահպանելով իր առաջատար դիրքը Հայաստանյան առևտրի ֆինանսավորման շուկայում, Բանկը առավել կարևորում է իր գործունեության նկատմամբ տարածաշրջանային մակարդակում նման գնահատականը լավագույն միջազգային գործընկերներից մեկի կողմից:
Տեղեկացնենք, որ առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ Ամերիաբանկի կողմից ներգրավվել է առևտրի ֆինանսավորման գծով կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների գյուղատնտեսական, էներգետիկ ու արդյունաբերական բնույթի խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը` ժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմամբ:
Կարդացեք նաև
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2021թ. բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: