Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանական վարչության պետ Գեւորգ Նազարյանը հայտնեց, որ Ծիծեռնակաբերդի տարածքից նախորդ շաբաթ արդեն իսկ 70 մեքենա աղբ են տեղափոխել աղբավայր:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Ձեզ մոտ նշած էր, որ պետք է ամսի 22-ին աղբը մաքրված լիներ, երեկ անցել եմ այնտեղով, մի քանի տեղ աղբի կուտակված կույտեր կային: Ենթադրում եմ՝ կա՛մ հիմա են տանում, կա՛մ վաղն արդեն տարած կլինեն»:
Հրաչյա Սարգսյանը նաեւ ասաց՝ մեկ էլ հարց էր բարձրացված, որ այնտեղ օձեր կան. «Այդ օձերի հետ ի՞նչ ենք անում, բերենք քաղաքապետարա՞ն: Ասում են՝ տնից լավ տեղ չկա»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ