Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր վարորդները ծխում են, արագ են քշում, կանգառներում չեն կանգնում». Հրաչյա Սարգսյան

Փետրվար 21,2022 15:55

«Մեր վարորդները ծխում են, արագ են քշում, կանգառներում չեն կանգնում: «Կուստարնի» մեթոդներով վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք, որպեսզի կարողանանք պատշաճ ծառայություններ մատուցենք քաղաքացիներին»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, երբ քննարկվում էր «Փարքինգ Սիթի» ընկերության՝ հանրային տրանսպորտի կառավարման կենտրոնի նախագծային աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին հարցը:

Ընկերության տնօրենն ասաց, որ վատ նորություն ունի, բանակցությունների արդյունքում մրցույթը չի կայացել եւ պետք է նոր մրցույթ հայտարարեն:

Քաղաքապետը հետաքրքրվեց՝ երկրորդ մրցույթը ե՞րբ են հայտարարելու՝ նշելով, որ դա շատ կարեւոր նախագիծ է:

Հրաչյա Սարգսյանի խոսքով. «Մամուլում շրջանառվում է, որ այդ 100 դրամը վարորդն ասում է՝ ինձ տվեք: Դե մի տվեք, ժողովուրդ ջան: Պայման ենք ստեղծել, 10 միլիարդ փող ենք ծախսել, ավտոբուսներ ենք բերել: 25 միլիոն եվրո կառավարության աջակցությամբ 100 հատ 12-մետրանոց ավտոբուսներ ենք բերելու: Համայնքային միջոցներով ուզում ենք 10-15 հատ տրոլեյբուս առնենք: Այդ գումարները հավաքվում է ձեր տված վճարներից, մի տվեք վարորդին այդ գումարը, 100 դրամը գցեք այդ մետաղընդունիչի մեջ: Ասում են՝ վարորդը մեղք է, բայց վարորդը 270 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Սահմանին կանգնած տղերքը 120-150 հազար դրամ են ստանում: Ու թող չբողոքեն ոչ մեկը: Այդ 100 դրամը որ տալիս եք, հետո մենք այդ վարորդին աշխատավարձ ենք տալիս»:

Հրաչյա Սարգսյանն ասաց, որ միասնական կառավարման համակարգ են ներդնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28