Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-ից 19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն էր պատասխանել՝ «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին: Համաձայն մրցութային պայմանների՝ հրապարակման մեկնաբանությունների բաժնում առաջինը ճիշտ պատասխանած աշակերտը ճանաչվել է «օրվա հաղթող»: Խմբագրված պատասխանները չեն դիտարկվել:
Գրքի տոնին նվիրված մրցույթում աշակերտներն ապահովել են բարձր մասնակցայնություն. բոլոր 10 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է ավելի քան 5450 պատասխան:
Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած տասնյակին՝ «օրվա հաղթողներին».
10.02.2022 թ. – ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Ամիրխանյան
Կարդացեք նաև
11.02.2022 թ. – ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ադիբեկ Գևորգյան
12.02.2022 թ. – ՀՀ Լոռու մարզի Կաթնաջրի Ս. Սեյրանյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթենիկ Ամիրբեկյան
13.02.2022 թ. – ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Թորիկյան
14.02.2022 թ. – ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Մնեյան
15.02.2022 թ. – ՀՀ Տավուշի մարզի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Քոչարյան
16.02.2022 թ. – Երևանի թիվ 159 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Գասպարյան
17.02.2022 թ. – ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Վանուհի Բաղրամյան
18.02.2022 թ. – ՀՀ Շիրակի մարզի Աղինի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ելենա Հովհաննիսյան
19.02.2022 թ. – Երևանի թիվ 139 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Առաքելյան
Հաջորդիվ հաղթող աշակերտները կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն՝ արժանանալու խրախուսական պարգևների:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ