Երեւանի տրանսպորտի վարորդների զուգարանի խնդիրը կարգավորված է, հանձնարարականը կատարված է բոլոր տեղերում դրված են զուգարաններ: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց՝ «Բացառությամբ մի տեղից: Դե դա էլ ասեք, որ մի տեղում չկա, խնդիր կա, որը պետք է X ժամանակ հետո լուծվի»:
Քաղաքապետն այս հանձնարարականը 2 ամսով երկարաձգեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ