ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ:
Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել:
Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով:
Կարող եք տեղեկացնել նաև մեզ՝ թեժ գծի 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով:
Կարդացեք նաև
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին