Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն քննում է հրավիրյալ անձանց եւ մեկ շաբաթվա ընթացքում նրանց բոլորին կտրվի գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք». Հայկ Սարգսյան

Փետրվար 21,2022 15:18

Այսօր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստն էր, որին հրավիրված էր նաեւ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ որպես փորձագետ:

Երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ իրավական հիմքով է այստեղ գտնվում, նա պատասխանեց, որ արտախորհրդարանական ուժերն են որոշել, որ 3 քաղաքական ուժ պետք է լինի հանձնաժողովում:

Նրան օգնության հասավ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ու ասաց. «Այսօր կա իրավական հիմք, որ այն քաղաքացիները, ովքեր ունեն գաղտնի եւ հույժ գաղտնի ինֆորմացիային տիրապետելու իրավունք, կարող են մասնակցել այս նիստին: Հիմա ԱԱԾ-ն քննում է հրավիրյալ անձանց եւ մեկ շաբաթվա ընթացքում ինձ թվում է, որ նրանց բոլորին կտրվի գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28