Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ որ այս իշխանությունը ստացել է մի հատ օժիտ, հիմա պիտի պարզենք՝ գործող իշխանության մեղքը ինչքանո՞վ է». Սամվել Բաբայան

Փետրվար 21,2022 15:02

«Բոլոր գեներալները, ում դուք համարում եք ընդդիմադիր, այս վերջին պատերազմի ժամանակ բոլորը եղել են մարտի դաշտում, ո՞ւմ եք դուք համարում ընդդիմադիր: Ամեն օր մի ուղղության վրա ինչ-որ հարցեր են լուծել, օգնական եղել: Հիմա ասում ենք՝ հրավիրենք, գան նիստի, իրենց տեսածն ասեն, հրաժարվում են, ես էլ ասում եմ՝ իրենք ընդդիմադիր չեն, 4 ամիս, 6 ամիս առաջ եղել են իշխանություն: Ոչ մեկը չկա, որ ուզեցել է ինչ-որ ծառայություն մատուցի, իրեն արգելել են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

Նա վստահեցրեց, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում դա կապացուցվի, լրագրողները կտեսնեն:

Հարցին՝ դուք պատերազմի ժամանակ եղել եք բունկերում, հիմա այս հանձնաժողովում փորձագե՞տ եք, գուցե ձեզ էլ հարցեր տային՝ Բաբայանը պատասխանեց, որ իհարկե, իրեն էլ են հարցեր տալու. «Ես չեմ որոշել, արտախորհրդարանական ուժերը որոշել են 11-ից 3 ուժի ընտրեն, ուղարկեն այստեղ՝ փորձագետ: Հետո օրենքով կդնեն, ինչ-որ պատասխանատվություն կլինի՝ կխոսենք»:

Դիտարկմանը՝ դուք Անվտանգության խորհրդի քարտուղար եք եղել, եղել եք պատերազմը կառավարողներից մեկը, հիմա ինչպե՞ս եք ձեր մեղավորությունը բացահայտելու՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Կա՛մ դուք ՀՀ-ից չեք, կա՛մ ընդհանրապես լավ չեք պատկերացնում: Արցախի հանրապետության Անվտանգության քարտուղարը նամակով դիմել է Արցախի ՊԲ-ին, իրեն պատասխանել են գրավոր, ձեզ ցույց ենք տալու, եթե պետք լինի՝ կհրապարակեք, որ դուք իրավունք չունեք անգամ հարցնեք բանակի մասին, ի՞նչ կառավարումից եք խոսում, ես չեմ հասկանում: Ես բունկերում եղել եմ՝ որպես նախագահի խորհրդական: Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ այնտեղ, որ իրիկունը զեկուցեմ՝ ինչ է կատարվում այնտեղ: Ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ: Այ սենց ձեր նման կանգնել եմ, զեկուցել եմ իմ վերադասին»:

Լրագրողները հիշեցրին, որ պատերազմից հետո Սամվել Բաբայանը որոշակի գնահատական է տվել, հիմա քննիչ հանձնաժողովում իր աշխատանքները որքանո՞վ են անաչառ լինելու՝ Բաբայանը պատասխանեց, որ լրիվ անաչառ է լինելու. «Հարցեր են տրվելու, պատասխանելու են: Ես 21 տարուց ավելի է՝ պետական որեւէ կառույցում չեմ եղել: Այդ մարդիկ, որոնց դուք ասում եք ընդդիմություն, 4 ամիս առաջ եղել են իշխանություն»:

Ճշտեցին՝ Սեյրան Օհանյա՞նն էլ՝ Բաբայանը հաստատեց. «Իհարկե, 2016-ին եղել է ՊՆ նախարար, դուք համարում եք, որ բանակում ծառայողը մի ամիս հետո որ դուրս է գալիս, արդեն ընդդիմադի՞ր է: Բա ֆունդամենտ եք դրել, 20 տարի բանակ եք կառուցել: Սեյրան Օհանյանը ինչ-որ առաջադրանքներ է արել, չէ՞, պիտի՞ իր տեսակետը արտահայտի՝ ի՞նչ առաջադրանք է արել, ո՞վ է մեղավոր: Ես պատերազմի ժամանակ բանակում չեմ եղել իշխանություն: Երկրորդը՝ ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, եթե ինքը մեղավոր չի, ցուցադրել մեղքերը ում է եղել: Երբ որ այս իշխանությունը ստացել է մի հատ օժիտ, հիմա պիտի պարզենք՝ գործող իշխանության մեղքը ինչքանո՞վ է: Օրինակ, ձեզ հարց եմ տալիս, Արցախի բանակի հրամանատարին եւ շտաբի պետին, որոնք որոշողն են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը: Ո՞ւմ առաջարկով, ուզում եմ ճշտենք: Պարզվում է՝ Արցախի իշխանությունը, ո՞վ է եղել՝ Բակո Սահակյանը եւ Տիգրան Աբրահամյանը, որը խորհրդական էր: Հիմա ասում է՝ ես ընդդիմադիր եմ»:

Հիշեցնենք, որ այսօր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստն էր, որին հրավիրված էր նաեւ պարոն Բաբայանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28