Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթում ջրծաղիկի 172 դեպք

Փետրվար 21,2022 14:54
shtap

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչն այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է աղիքային վարակների 25 դեպք, ջրծաղիկի՝ 172, թոքաբորբով ուղեկցվող սուր շնչառական վարակների՝ 71 դեպք:

Ըստ նրա, սննդային թունավորումների դեպքեր Երեւանում չեն արձանագրվել, կորոնավիրուսի վարակի դեպքերը 5 հազար 82-ն են եղել, դրան նախորդող շաբաթվանը՝ 9 հազար 360-ը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչը հայտնեց, որ տեսչական մարմնի թեժ գծին ստացել են 10 ահազանգ, որոնք առնչվել են սննդամթերքի մակնշման եւ պահման պայմաններին: Տեսչության պաշտոնյան նշեց, որ բոլոր ահազանգերի հետքերով գնացել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28