Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ռազմական դատախազությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ 1988թ. փետրվարից նրանք «հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ազգային թշնամանք և ատելություն սերմանելու նպատակով» Ստեփանակերտում կազմակերպել և անցկացրել են ազգությամբ հայ աշխատավորների հավաքներ:
«Նրանք նաև հայտարարել են, որ Ղարաբաղը պատկանում է հայերին և այնտեղ պետք է ապրեն միայն հայեր, կոչ են արել աշխատանքից հեռացնել ադրբեջանցիներին, բռնի կերպով վտարել նրանց Լեռնային Ղարաբաղից, այրել նրանց տները»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ