«Պահանջում ենք, որ թուրքի հետ բարեկամություն չանեն։ Պոստերում մեր տղերքը հիվանդ կանգնած են, իսկ սրանք բացել են ու ասում են «էստի համեցեք», եկեք սուրճ ու թեյ խմենք»,-Երեւան-Վաղարշապատ միջմարզային ավտոճանապարհի վրա այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ճանապարհ փակած ցուցարարներից մեկը։
Պատերազմի մի խումբ մասնակիցներ, առաջին պատերազմի ազատամարտիկներ փակել են «Զվարթնոց» օդանավակայան տանող մայրուղին՝ բողոքի նոտա հղելու համար Ստամբուլ-Երեւան չվերթով եկողներին, Եվրանեսթի նիստերին մասնակցելու նպատակով ժամանած ադրբեջանցի պատվիրակներին։
«Սա անողները պղծվածներ են։ Հայի թասիբն ու ինքնասիրությունն ո՞ւր մնաց»,-ասաց տղամարդը։
«Մենք թուրքի հետ չունենք բարեկամանալու։ Տղերքի արյունը չպետք է չորանա։ Այդ թուրքը չէ՞ր, որ մեր երեխաներին մորթեց»,-հայտարարեց մեկ ուրիշը։
Կարդացեք նաև
Բողոքի գործողության ժամանակ վիճաբանություն, քաշքշուկ տեղի ունեցավ փողոցը փակածների, ոստիկանների ու վարորդների միջեւ։ Ոստիկանները նրանց ուժով հեռացրին փողոցի երթեւեկելի հատվածից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ