Լրահոս
Օրվա լրահոսը

«Մովսես Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու». Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 21,2022 14:22

Այսօր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստն էր, որին հրավիրված էին անհետ կորած զինվորների ծնողներ, իրենց կողմից պատվիրակված անձինք, փորձագետներ ու պատգամավորներ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչպես են աշխատելու դռնփակ նիստերում, ով որտեղ է նստելու սրահում, քարտեզներն ու փաստաթղթերը ուր են դնելու եւ այլ տեխնիկական մանրուքներ:

Նա ընդգծեց, որ ընդդիմադիր անդամները դարձյալ բացակայում են ու այլեւս այդ հարցին չեն անդրադառնալու, օրենքի ուժով իրենց աշխատանքները սկսված են:

Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ դռնփակ նիստերը տեսագրվելու են ու ամբողջ տեղեկատվությունը որեւէ տեղ չի կորելու, իսկ հյուրերին հրավիրելու են ոչ թե քվեարկությամբ, ինչպես պնդում է ընդդիմությունը, այլ՝ կանչելու են ըստ անհրաժեշտության. «Շատերը ասում են՝ չեն գալու, որովհետեւ լեգիտիմ չի, չէ, ավելի քանի լեգիտիմ է, որովհետեւ առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակված անդամներ, էլ չեմ ասում, որ այդ շրջանակի մեջ կաղապարված չենք»:

Հարցին՝ Մովսես Հակոբյանը արդեն իսկ ասում է, որ չի մասնակցելու նիստերին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Լո՞ւրջ եք ասում: Կարծում եմ, ինքը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետեւ այս աշխատանքների բարոյական կարեւորությունը շատ մեծ է: Պարոն Հակոբյանը, համոզված եմ, անպայման կգա հանձնաժողով, հակառակ դեպքում ինքը պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որոնք պետք է իրեն տրվեր: Այնպես չի, որ իր ֆիզիկական ներկայությամբ է դա լինելու: Պարոն Հակոբյանին կոչ եմ անում նման հայտարարություն չանի: Եթե Մովսես Հակոբյանը օր առաջ այդպիսի հայտարարություն է անում, ես էլ կարող եմ այսպիսի ենթադրություն անել՝ ընդդիմության չմասնակցելը փորձ էր լեգիտիմացնելու Մովսես Հակոբյանի հայտարարությունը»:

Անդրանիկ Քոչարյանը ամփոփեց. «Կհրավիրենք, կգան՝ կգան, չէ՝ մենք կորոշենք ոնց հրավիրենք, որ իրենք չխուսափեն գալուց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28