Ermenihaber. Թուրքական մամուլում նորից շրջանառվում է ամերիկյան «Netflix» ընկերության բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզը, որը մինչ այդ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում։ Նշյալ քարտեզում «ARMENIA» բառը ներկայացված էր եղել ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող արևելյան տարածքների վրա։
Տեղեկացնենք, որ «Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը» (Türk DEGS) այդ քարտեզի մասին առաջինն է գրառում արել Twitter-ում։
Ուշագրավ է, որ այս թեման շրջանառության մեջ դնողը նորից ազգայնական ուղղվածությամբ «Yeniakit» թուրքական լրատվամիջոցն է: Վերջինիս պնդմամբ՝ այդ սկանադալային քարտեզի թեման սոցմեդիայի թուրքական տիրությում դարձյալ ակտիվացել է։ Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ «Netflix-ը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի նկատմամբ»։