Հովհաննես Մանուկյանն այսօր նշանակվեց «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր Երեւանի «աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանին եւ նրա տեղակալ Կարեն Թորոսյանին՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ: Սակայն նշյալ պաշտոնյաները չեն կալանավորվել, քանի որ ընդունել էին մեղքն ու վերականգնել հիմնարկին հասցված 18 միլիոն դրամ վնասը:
Քաղաքապետն աշխատակազմին ներկայացնելով Հովհաննես Մանուկյանին, ասաց՝ բարդ աշխատանք ունենք անելու, կառուցվածքային, փոփոխություններ, ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է իրականացնենք, որպեսզի տարբեր ռիսկերը կարողանանք չեզոքացնել: Ասաց նաեւ, որ նախկինում հանձնարարել էր՝ սանմաքրման աշխատողների քանակն ավելացնենք եւս 200-ով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ