Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի պատկերացնում, որ իշխող ուժն այսքա՜ն բացահայտ ողջունում է թուրքամետ քաղաքականությունը»․ Անդրանիկ Թեւանյան

Փետրվար 21,2022 13:08

«Արտահերթ նիստն արդեն իսկ նախաձեռնված է՝ փետրվարի 23-ին, ժամը 12-ին։ Իշխող խմբակցության այսօրվա մոտեցումից հետո ենթադրում եմ, որ կարող են նիստը տապալել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր չընդունեց նրա հեղինակած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ դատապարտող հայտարարության նախագիծը։

«Այսօր ամոթալի եւ խայտառակ քաղաքական որոշման ականատես եղանք։ Չէի պատկերացնում, որ իշխող ուժն այսքա՜ն բացահայտ ողջունում է թուրքամետ քաղաքականությունը։ Մերժեց նախագիծը՝ կողմ արտահայտվելով Շուշիի հռչակագրին, «Զանգեզուրի միջանցքին»․․․սա «խաղաղասիրական» քաղաքականության դրսեւորում էր, որը բերելու է նոր ողբերգության։ Քաղաքացիները պետք է իմանան, որ հիմա ՀՀ իշխանությունը նախապատրաստում է 1915թ․-ի կրկնությունը»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Թեւանյանը։

«Ուղերձ են տալիս թշնամուն, որ ամեն ինչ պատրաստ են զիջել հանուն «խաղաղության»։ Չի լինելու խաղաղություն։ Թշնամու նկրտումներն ավելանալու են։ Սա վատ ուղերձ է նաեւ մեր դաշնակիցներ ՌԴ-ին եւ Իրանին։ Նաեւ նրանց դեմ է ուղղված Շուշիի հռչակագիրը»,-հավելեց Անդրանիկ Թեւանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28