Փետրվարի 20-ին, ժամը 22:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող չշահագործվող մանկապարտեզի ներսում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող մանկապարտեզի սենյակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։45-ին, մարվել՝ փետրվարի 21-ին, ժամը 00։24-ին։ Այրվել են սենյակի փայտե հատակը (մոտ 16 քմ), 2 պատուհանի շրջանակ, 4 գերան և 25 տախտակ։
Կարդացեք նաև
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն