«Այսօր հնարավոր չեղավ որոշել հաղթող նախագիծը, քանի որ դրանք շատ էին, անգամ վերջին օրը նախագիծ ներկայացնողներ են եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Մարիամ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի նախագծերի ներկայացման գործընթացին:
Այսօր ավարտվեց նախագծերի ներկայացման վերջնաժամկետը: Երևանում՝ Կոնյակի գործարանի շենքում տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպումը: Մարիամ Պետրոսյանը հայտնեց՝ ներկայացվել են շուրջ 200 նախագծեր, որոնցից որոշները վերջին օրն են ներկայացվել, ուստի խորհրդի անդամներին երկու շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի քննարկեն և որոշեն լավագույն նախագիծը:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի նախաձեռնությունը՝ Հայաստանում կառուցել Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը, բուռն քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք տվեց: Այսօրվա միջոցառման ընթացքում Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց՝ հնարավորինս լայն քննարկումների, առաջարկների արդյունքում պետք է որոշվի հաղթող նախագիծը: Խորհրդի կազմում ներգրավված են ճարտարապետներ, նախագծողներ, մշակույթի, արվեստի գործիչներ, հոգևորականներ:
Կարդացեք նաև
Նշենք, որ նախագծեր են ներկայացրել մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Այսօրվա հանդիպման ընթացքում սեյսմիկ անվտանգության մասնագետի հետ նաև արձանի հավանական վայրի մասին քննարկում է ծավալվել: Մարիամ Պետրոսյանն ասաց՝ արձանի տեղադրման վայրի հետ կապված տարբեր առաջարկներ են հնչել ու մանրամասնեց. «Առաջարկ եղավ, որ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրվի Սևանի թերակղզում, Խոր Վիրապի տարածքում, Ծաղկաձորի հատվածում: Դա էլ դեռ վերջնական չէ, քանի որ մինչև չունենանք նախագծի ընտրված տարբերակ, տեղի մասին խոսելը վաղ է: Արձանի տեղադրման վայրի մասին քննարկումները կլինեն երկրորդ փուլում»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հետաքրքիր նախագծեր են ներկայացվել, Մարիամ Պետրոսյանը պատասխանեց. «Մի առաջարկ եղավ, որ «Հայր մերը» Հիսուս Քրիստոսի պատվանդանի ներքևի տարածքում 301 լեզվով լինի, որ զբոսաշրջիկները գան ու գտնեն իրենց լեզվով «Հայր մերը»: Դա կխթանի նաև զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մատթեոսի ավետարանում գրված է. «Հիսուսն էլ ասաց. «Իսրայելի տան կորած ոչխարներից բացի, ես ուրիշ ոչ ոքի մոտ չեմ ուղարկվել»» (Մատթեոս 15։24)։ Մարդն իր բերանով դեռ նախապես մերժել է ձեզ էլ, այլ ազգերն էլ։ Բայց` ո´չ. կռապաշտության մասսայական շոուն շարունակվում է, իսկ անգրագիտությունը միշտ էլ կրոնախևությամբ է դրսևորվել։