Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եթե իշխող ուժը բացասական գնահատական տա ներկայացված նախագծին, ապա յուրովի կչեղարկի ՀՀ հռչակագրի հիմնական դրույթները․ Ռուբեն Հակոբյան

Փետրվար 20,2022 19:15

Նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ողջունում եմ ԱԺ «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» հայտարարության նախագիծը, ինչն առաջիկա երկուշաբթի պետք է քննարկվի ԱԺ գլխադասային հանձնաժողովում։

Կարծում եմ այն ազգային-պետական անվտանգային օրակարգը ներառող և ճշգրիտ քաղաքական, ռազմական ու ռազմավարական ախտորոշմամբ հայտարարություն է, ինչի քվեարկության արդյունքները լակմուսային թուղթ կարող են դառնալ ներկա խորհրդարանին ամբողջական և վերջնական գնահատական տալու համար։ Եթե քաղաքական մեծամասնությունը բացասական եզրակացությամբ ներկայանա, ապա դա նշանակում է՝ նպաստել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից տարիներ շարունակ փայփայվող երազանքի իրականացմանը։

Թուրքիայի համար 44- օրյա պատերազմի հիմնական ակնկալիքներից մեկն այս ռազմավարական նշանակության հռչակագիրն ունենալ էր, ինչին բայրաքթարների միջոցով կարողացավ տիրանալ։ Առավել ևս, եթե իշխող ուժը բացասական գնահատական տա ներկայացված նախագծին, ապա դրանով քաղաքական մեծամասնությունը ոչ միայն բացահայտ կնպաստի թուրք-ադրբեջանական թուրանական համատեղ ծրագրերի իրականացմանը, այլև, ըստ էության, իշխող ուժը յուրովի կչեղարկի ՀՀ հռչակագրի հիմնական դրույթները։

Ինչևէ՝ երկուշաբթին կտա այս հարցերի պատասխանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28