Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մարդու իրավունքները համընդհանուր են, ապա ինչո՞ւ դրանց գործնական իրացումը թույլատրելի է որոշ ազգերի համար, իսկ մյուսների համար՝ ոչ․ ԱՀ ՄԻՊ

Փետրվար 20,2022 17:57

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախյան շարժման ամբողջ գաղափարաբանությունը հիմնված է իրավունքի պաշտպանության կարևորագույն հիմնասյունի վրա։ Այն պայքար էր և այսօր էլ շարունակում է մնալ պայքար՝ հանուն իրավունքի։

Շարժումն ամբողջովին ժողովրդավարական և իրավունքահեն գործընթաց է, որ տարբեր տարիների ուղղակի բախվել է ավտորիտար Ադրբեջանի բռնի հակադրությանը։ Վերջինը 2020 թվականի սեպտեմբերին հայ ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան է։

Ադրբեջանի ձեռամբ շարժումը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգից տարբեր կառույցների համար վերածվեց զուտ տարածքային վեճի։ Սակայն անաչառ աչքի համար ամեն ինչ շատ պարզ է․ Արցախի ժողովուրդն այս տարածքի հետ կապված է իրավունքով։

Եթե մարդու իրավունքները համընդհանուր են, ապա ինչո՞ւ դրանց գործնական իրացումը թույլատրելի է որոշ ազգերի համար, իսկ մյուսների համար՝ ոչ։ Այս պարզ հարցի պատասխանն է, որ Արցախի ժողովուրդը 34 տարի շարունակ փորձում է ստանալ միջազգային հանրությունից, մարդու իրավունքներն առաջնահերթություն հռչակած կառույցներից ու երկրներից։
Եվ այս հարցն արդեն ոչ միայն Արցախի ժողովրդի իրավունքների հարցն է, այլև առհասարակ մարդու իրավունքների և դրանց իրացմանը բռնությամբ պատասխանելու միջև ընտրության հարց է։

Իրավունքների պաշտպանության վերաբերյալ շքեղ դահլիճներում սեմինարներ վարելու ժամանակ ուղղակի պետք է հիշել, որ աշխարհում կան մարդիկ, որոնք պայքարում են իրենց ամենատարրական՝ կյանքի իրավունքի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28