Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ, բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, փետրվարի 20-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:
Երկրի ղեկավարը եղել է նաև Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որտեղ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին:
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ