Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 124 մանկապարտեզի բուժքույրը՝ երեխային անհայտ դեղորայք տալու, սրսկելու և դանակի կտրվածքի նման վնասվածքի մասին

Փետրվար 19,2022 22:13

Թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնություններ կատարելու աղմկահարույց դեպքով երեխայի մոր ներկայացրած մանրամասներին Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնում է մանկապարտեզի բուժքույր Գայանե Սահակյանը:

«Երբեւէ այդ երեխային բուժօգնություն ցույց չեմ տվել ոչ մի տեսակի, նույնիսկ ձեռքի թեթեւ քերծվածք ու «սանտավիկ» էլ չի օգտագործվել: Մենք պարտեզում ունենք դեղորայք, որ ստանում ենք ֆակտուրայով՝ օրինական, պարտավոր ենք դա ունենալ, բայց երեխաներին դեղորայք չենք տալիս։ Ամենածանր դեպքում դիմում ենք շտապ օգնության, բայց, փառք Աստծո, նման դեպք չի եղել։ Երեխաների համար օգտագործում ենք «բինտ», յոդ, «սանտավիկ»: Այդ երեխայի հետ ոչ մի խնդիր չենք ունեցել, ոչ մի օգնություն ցույց չեմ տվել, պարտեզում երբեւիցե ոչ մի վնասվածք չի ստացել »,- վստահեցրեց բուժքույրը՝ անդրադառնալով երեխայի մոր այն պնդումներին, թե «… Երեխաս պատմեց, որ խմբի մի աղջիկ իրեն հրել, գցել է, ինչից հետո ընկեր Իրինան կանչել է բուժքրոջը, թե արի սրան սրսկի, թող լացը կտրի, մայրը գա տանի, չտեսնի»:

Գայանե Սահակյան

Մեր զրուցակիցը հերքեց նաեւ երեխայի մոր մեկ այլ պնդում, թե «Հենց առաջին օրով «սանտավիկը» ցուցամատին փաթաթած տվել են ինձ, երբ հարցրել եմ՝ ինչ է եղել, պատասխանել են, որ խաղալիքից քերծվել է։ Տուն բերելով՝ «սանտավիկը» բացել եմ, որ յոդով մշակեմ, տեսել եմ՝ ուղիղ կտրվածք է, որ ավելի շատ նման է դանակի կտրվածքին, ոչ թե խաղալիքից քերծվածքի»:

«Սուտ ու զրպարտանք է, նման բան չի եղել…Այդ ամենը հորինված է, ոչ մի պարտեզում չի կարող նման բան լինել, սա սուտ է։ Ոչ մի ճշգրիտ բան չկա, երեխայի մայրը երբեւէ գոնե մի անգամ չի եկել բարձրաձայնի, որ մի հարցից նեղված է։ Ոչ մեկն իր երեխային վատ չի վերաբերվել։ Իր երեխան ինքնամփոփ երեխա էր, ամբողջ անձնակազմը փորձել է այդ երեխային ադապտացնել միջավայրին: Ինքը փորձում է իր երեխայի շահերը պաշտպանել։ Այդ դեպքում մեր երեխայի ու ամբողջ պարտեզի շահերն ո՞վ է պաշտպանելու, մարդու իրավունքնե՞րն ուր են, երբ որ մեզ այսպես զրպարտում են»,-ասաց բուժքույրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28