Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին։
Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին։
Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան վիրահայ դպրոցականներն ու Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները։
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ պանթեոնում անցկացվեց նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։
Կարդացեք նաև
Վրաստանում ՀՀ դեսպանություն