Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքն այն կենաց ծառն է, որը մեզ դարերով ավյուն է տվել». ՀԳՄ նախագահ

Փետրվար 19,2022 19:10

Այսօր Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ կազմակերպվել է ամենամյա միջոցառում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան ու Գիրք նվիրելու օրվան։

ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին փետրվարի 19-ը հանրապետության մարզերում, Արցախում և ՀՀ-ից դուրս հայաշատ վայրերում տոնվում է որպես Գիրք նվիրելու օր։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի գրողների միությունն ամեն տարի ձեռնամուխ է լինում այսօրինակ միջոցառումներ կազմակերպելուն։ Սա նաև լավ հնարավորություն է գրողի և ընթերցողի կապն ամուր պահելու համար։

«Գիրքն այն կենաց ծառն է, որը մեզ դարերով ավյուն է տվել»,-նշեց Էդվարդ Միլիտոնյանը, հավելելով, որ գիրքը մարդուն ապրեցնում է, ինչպես հացն ու ջուրը։


Գրքի տոնին հավաքվել էին նաև գրողներ, հրատարակիչներ, աշակերտներ, ընթերցողներ։ Հրատարակիչ, գրող, թարգմանիչ Վան Արյանը հավաքված մարդկանց շնորհավորեց այս կարևոր օրվա կապակցությամբ, խորհուրդ տվեց կարդալ որակյալ, արժեքավոր գրականություն։

«Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր, բանաստեղծ Անուշ Վարդանյանը հավաքված աշակերտներին նվիրեց «Ծիծեռնակի» 2022 թվականի առաջին համարը, այնուհետև հորդորեց ստեղծագործել և թղթակցել ամսագրի հետ։


Հավելենք, որ միջոցառման ընթացքում գրողներն իրենց գրքերը նվիրեցին ներկաներին։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28