Շախմատային մամուլը տեղեկացնում է, որ 2022 թվականի Grand Chess Tour մրցաշարի հինգ փուլերին, որոնք անցկացվելու են մայիս-սեպտեմբերին՝ Ռումինիայում, Լեհաստանում, Խորվաթիայում եւ ԱՄՆ-ում, կազմակերպիչները մասնակցության հրավեր են ուղարկել ինը լիիրավ մասնակիցների: Նրանք են. Ուեսլի Սո, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Շախրիյար Մամեդյարով, Ալիռեզա Ֆիրուջա, Ֆաբիանո Կարուանա, Յան Նեպոմնյաշչի, Լեւոն Արոնյան, Ռիչարդ Ռապպորտ եւ Լենյեր Դոմինգեզ:
Գրանդ Չեսս Տուրի ընդհանուր մրցանակային ֆոնդը ավելացել է եւ այժմ կազմում է $ 1,4 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ