Լրահոս
Օրվա լրահոսը

Արշալույսներն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խաղաղ չեն․ ահազանգ ոստիկանությանը

Փետրվար 19,2022 14:24

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 15-ին՝ ժամը 16.20-ի սահմանում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքի 328 խցում պահվող կալանավորված անձ Ա․Մ․-ն թույլտվություն է խնդրել՝ օգտվելու հեռախոսազանգի իր իրավունքից։ Դուրս գալով խցից նա մոտեցել է 325 խցի կերակրադռնակին։ ՔԿՀ-ի աշխատակիցները Ա․Մ․-ին հորդորել են հեռանալ թիվ 325 խցի մոտակայքից եւ գնալ զանգահարելու։ Այդ ժամանակ նշված խցից լսվել են վիճաբանության ձայներ և բղավոցներ։ Պարզվել է, որ 325 խցում պահվող կալավորներ Ա․Մ․-ն, Վ․ Կ․-ն եւ Ն․ Ա․-ն քաշքշում և հրմշտում են նույն խցում պահվող Մ․Մ․-ին, որը այդ ժամանակ ընկած էր գետնին։

Վ.Կ․-ն և Ն.Ա.-ն հայտարարել են, որ Մ.Մ․-ի հետ համատեղ չեն ցանկանում ապրել նույն խցում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Փետրվարի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում՝ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի 609 խցում պահվող կալանավորված անձինք հայտնել են, որ իրենց սանհանգույցի կոյուղին խցանվել է։ Խցանումը վերացնելու նպատակով ՔԿՀ-ի տնտեսական աշխատանքներում ընդգրկված 5-րդ մասնաշենքի դատապարտյալ Գ․-ն Հ.-ն աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է 6-րդ մասնաշենք: Ըստ գործող կարգի, երբ խուզարկում էին Գ. Հ.-ին, վերջինս խոչընդոտել է ծառայողների օրինական գործողությունները։ Աշխատակիցները դատապարտյալին բացատրել են խոչնըդոտելու դեպքում նրա նկատմամբ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառելու մասին: Բացատրական աշխատանքից հետո՝ Գ.Հ.-ն տաբատի գոտու ձախ հատվածի միջից հանել է սպիտակ գույնի թղթյա փոքր փաթեթ։ Հայտնաբերված փաթեթի մեջ եղել է դեղնականաչավուն բուսական չորացված և մանրացված զանգված՝ 0.48 գրամ քաշով: Գ.Հ.-ն բանավոր տեղեկացրել է, որ այդ փաթեթը գտել է ՔԿՀ-ի մաքրման աշխատանքներ կատարելիս։ Նշանակվել է դատանյութագիտական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություններ:

Փետրվարի 15-ին, ժամը 11.25-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հիմնարկի հանձնուքների ընդունման-հանձնման սենյակում զննության են ենթարկել Ս․ Խաչիկյանի կողմից կալանավորված անձ Հ․ Վ․-ի համար բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա սև գույնի հատիկավոր կլորավուն շոկոլադի հատիկների միջից հայտնաբերվել է թվով 3 հատ սև գույնի կասկածելի զանգվածներ՝ 9.8 գրամ ընդհանուր քաշով։ Ս. Խաչիկյանը հայտարարել է, որ իր կողմից բերված հանձնուքը նախատեսված է եղել Հ.Վ.-ի համար։ Խաչիկյանը չգիտեր հայտնաբերվածը իրենից ինչ է ներկայացնում, և անգամ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է այն հայտնվել հանձնուքի մեջ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են նյութեր, դեպքերի առնչությամբ «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28