Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնեցկում ու Լուգանսկում համընդհանուր զորահավաք է հայտարարվել

Փետրվար 19,2022 15:20

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը համընդհանուր զորահավաքի մասին հրամանագրեր են ստորագրել, հայտնում է TASS-ը:

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն իր տեսուղերձում նշել է. «Կոչ եմ անում պահեստազորում գտնվող մեր համերկրացիներին զինկոմիսարիատներ ներկայանալ: Այսօր համընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր եմ ստորագրել»:

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը դիմելով քաղաքացիներին՝ նշել է, որ հանրապետության բնակիչների առաջ «միասնական խնդիր և հիմնական նպատակ է դրված՝ ամեն գնով պաշտպանել հայրենի հողը և կանխել խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը, ինչպես դա եղավ 2014 թվականին»։

18-ից 55 տարեկան տղամարդկանց համար Լուգանսկից մեկնելու արգելք է սահմանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28