Լրահոս
Օրվա լրահոսը

2021-ի ապրիլից ակնհայտ էր, որ Ադրբեջանն ինչ-որ գործընթացների է պատրաստվում․ «Ժողովուրդ»

Փետրվար 19,2022 11:28

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վերջերս հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ տարածքների ճշգրտումներ կատարելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու։ Խոսքը, հիշեցնենք, դեռևս մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սև լճի տարածք ներխուժած ու տեղակայված ադրբեջանական ուժերի մասին է:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ստեղծված իրավիճակն այսպես է նկարագրում. «Պատկերացրեք՝ ապրում եք դուռ չունեցող տան մեջ, ու մի օր գալիս, տեսնում եք, որ տան սենյակներից մեկում անծանոթ մարդիկ են տեղավորվել: Եթե նրանց հարցնեք՝ ինչպե՞ս եկաք ու տնավորվեցիք, ապա կպատասխանեն՝ դե դուռ չկար, պահակ ու տիրություն անող չկար, անտեր էր, մենք էլ եկանք, տնավորվեցինք: Ու եթե ուժ չունես, ապա նրանք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ հարմար առիթի դեպքում մեկ այլ սենյակ էլ կզբաղեցնեն»:

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը՝ միայն դո՞ւռ, թե՞ դուռը հսկող էլ չկար, Վրթանեսյանն արձագանքեց. «Դուռ ասելով՝ ամբողջը նկատի ունեմ, այսինքն՝ պաշտպանություն չկար: Ընդ որում՝ դեռևս 2021-ի ապրիլից ակնհայտ էր, որ Ադրբեջանն ինչ-որ գործընթացների է պատրաստվում, ու այդ մասին, վստահ եմ, զեկուցվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց որևէ բան չի արվել»:

Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28