Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրապետությունում անշարժ գույքի շուկայում գործարքների թիվն ավելացել է․ «Փաստ»

Փետրվար 19,2022 09:50
bnakaran

2021 թվականին անշարժ գույքի շուկայում գործարքների աճը գերազանցել է թե՛ 2020-ի, թե՛ 2019-ի, թե՛ նաև 2018-ի ցուցանիշները: 2021-ին 2020-ի համեմատ գործարքների թիվը հանրապետությունում ավելացել է 27 տոկոսով: Միայն Երևանում գործարքներն ավելացել են 24,2, մարզերի բնակավայրերում` 24,4, իսկ գյուղական բնակավայրերում` 30,7 տոկոսով: Նախորդ տարի ևս ընդհանուր գործարքների մեջ առավել մեծ մասնաբաժին է ունեցել օտարումը՝ կազմելով 35,5 տոկոս:

2021-ին 2020-ի համեմատ բնակարանների նկատմամբ գործարքներն ավելացել են 30,5 տոկոսով, տներինը՝ 25,2 տոկսով, հողերի դեպքում գործարքներն ավելացել են շուրջ 25 տոկոսով: Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին, անդրադառնալով 2021-ի վերաբերյալ ներկայացված տվյալներին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ 2020-ը 2021-ի համեմատ ավելի ակտիվ է դարձել. «Եթե պատերազմը չլիներ, 2020-ին այլ իրավիճակ կլիներ, շուկայում ամեն ինչ իր հունով կգնար: Մենք, ըստ էության, մեկ տարի հետ ընկանք: Հիմա շուկան ակտիվ զարգանում է, բայց, ամեն դեպքում, հետպատերազմական շրջանից բխող խնդիրներն առկա են: Թեպետ կամաց-կամաց այդ ազդեցությունը թուլանում է, որովհետև մարդկանց հիշողությունը երկար չէ, բայց պատերազմն ու հետպատերազմական շրջանը շուկայի տեսանկյունից իրենց ազեդեցությունն ունեցել են մարդկանց վրա»:

Նա դրական միտում է համարում հատկապես գյուղական բնակավայրերում առկա աճը. «Բոլոր ուղղություններով ամբողջությամբ աճ է գրանցվել: Միևնույն ժամանակ, կառանձնացնեմ արտադրական նշանակության շինությունների նկատմամբ առկա վիճակը: Այստեղ, ցավոք, առանձնապես դինամիկա չեմ տեսնում»: Մասնագետի հետ զրույցում անդրադարձել ենք նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված առքուվաճառքի գործարքներին: 2021-ին, ընդհանուր առմամբ, Հայաստանում առքուվաճառքի կողմ է հանդիսացել 4621 օտարերկրյա քաղաքացի: Նշենք, որ 2021-ին առքուվաճառքի գործարքներից 1466-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 3034-ի դեպքում՝ միայն վաճառող: Այսինքն, օտարերկրյա քաղաքացիների 31,7 տոկոսը՝ գնորդ, իսկ 65,7 տոկոսը միայն վաճառող է եղել: Ե՛վ գնորդ, և՛ վաճառող է եղել ընդամենը 2,6 տոկոսը:

Նույնիսկ հանդիպել եմ մարդկանց, զրուցել ու զգացել եմ, որ զգուշանում են, իրենց համար դիսկոմֆորտ է: Մեծ հաշվով, բոլոր ուղղություններով մարդիկ ավելի շատ վաճառում են, քան ձեռք են բերում»: Անդրադառնալով հատկապես ՌԴ քաղաքացիներին՝ նա նշեց, որ այս առումով ևս, ըստ էության, մեծամասամբ գործ ունենք նախկինում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28