Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ձեռնտու Քոչարյանին ասպարեզում պահելը

Փետրվար 19,2022 10:00

Եթե կա որեւէ մեկը, որը պատասխանատու է (կամ, եթե ուզում եք՝ մեղավոր է) այն բանի համար, որ Ռոբերտ Քոչարյանի նման, մեղմ ասած, ոչ միանշանակ համբավ ունեցող նախկին ղեկավարը դարձավ քաղաքական դեմք, ընդդիմադիր խմբակցության «առաջնորդ» եւ առայսօր շարունակում է մնալ ասպարեզում, ապա դա, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է:

2018 թվականին «մերժում էին Սերժին», ոչ թե Քոչարյանին, եւ մակերեսային տրամաբանության տեսանկյունից, կարծես թե առանձնապես իմաստ չուներ իշխանության գալուց հետո ընդլայնել «մերժման» շրջանակները: Չգիտեմ, թե որ «պայծառ ուղեղն» է խորհուրդ տվել վարչապետին հետապնդում սկսել «սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով», բայց դա լավ առիթ դարձավ նախկին նախագահին «շրջանառության մեջ դնելու»:

Որ Քոչարյանը պատասխանատվություն է կրում մարտի 1-ի սպանդի համար՝ դա, իմ կարծիքով, ակնհայտ է: Բայց գործ հարուցել ա՛յդ հոդվածով եւ քննությունն ու դատավարությունը վարել ա՛յդ եղանակով… այստեղ կարելի է տեսնել կա՛մ անփութություն եւ անգրագիտություն, կա՛մ էլ՝ հեռու գնացող հաշվարկ:

Անցած շաբաթ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ դատավարություն: Այս անգամ նա Արմեն Գեւորգյանի հետ միասին մեղադրվում է նրանում, որ ժամանակին միջնորդավորված ձեւով կաշառք է ստացել հանքարդյունաբերական ընկերությանը շահագործման արտոնագիր տալու համար: Ըստ մեղադրանքի, այդ ընկերության սեփականատեր Սիլվա Համբարձումյանը 3 միլիոն դոլար է տվել գործարար Սամվել Մայրապետյանին, որն էլ այդ գումարը փոխանցել է Քոչարյանին: Չգիտեմ, այդպիսի բան եղել է, թե ոչ, բայց չեմ նախանձում այն դատախազությանը, որը նման մեղադրանքը պաշտպանում է եւ այն դատարանին, որը գուցե ստիպված լինի այդ մեղադրանքը հաստատել:

Դարձյալ ոչ մի կասկած չունեմ, որ Քոչարյանն իր իշխանության օրոք հարստացել է՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով: Բայց խոսել 4 միլիարդի մասին, իսկ հետո մեղսագրել 3 միլիոնը, այն էլ՝ դժվար ապացուցելի գործարքը վկայակոչելով, դա օբյեկտիվորեն ձեռնտու է երկրորդ նախագահին: Քանի որ հայտնի է, որ դատախազության մի քանի առանցքային աշխատակիցներ լավ մասնագետներ են, կարելի է ենթադրել, որ նրանք ստիպված են քաղաքական պատվեր կատարել: Ամբողջ հարցը նրանում է, թե ինչու են նման պատվերներ իջեցվում:

Իսկ գուցե ներկա իշխանությանը ձեռնտո՞ւ է Քոչարյանին «գլխավոր ընդդիմադիրի» կարգավիճակում պահելը՝ մի գործչի, որի՝ իշխանության վերադարձից սարսափում են հազարավոր քաղաքացիներ: Եթե այդպես է, ինչը կասկածահարույց է, ապա քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից դա գրագետ մարտավարություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Իմ կարծիքով, իշխանության եկող (առավելևս՝ եկած) ցանկացած քաղաքական ուժի առաքելությունը պիտի լինի երկրի բարօրությանն ու անվտանգությանը նպաստելը: Համոզված եմ, որ այդ տեսլականն է եղել նույնիսկ Նիկոլ Փաշինյան «քաղաքական գործչի» խեղճուկրակ ուղեղում՝ 2018-ին սկսած ԱՂԵՏՆ իրականացնելիս: Եթե խոսում ենք պետության շահերից, քաղաքական տեխնոլոգիաները պիտի որ ծառայեն վերը նշված առաքելությանը: Եթե համարում ենք որ Նիկոլի՝ Ձեր նշած «խորամանկությունը» «քաղաքական տեխնոլոգիայի տեակետից գրագետ մարտավարություն է», ապա մեր քննարկումը պետության շահերի մակարդակից իջեցնում ենք անհատի՝ մարդկային ամենաստոր բնազդներով (անասուններն այդպիսիք չունեն) ու նպատակներով թելադրված շահերի մակարդակի: Թե այդ առումով ինչի է ընդունակ մեր պետության ղեկավարը, քիչ թէ շատ մտածող մարդու համար արդեն պարզ է:
    Իսկ ընդհանուր առմամբ, համաձայն եմ, որ Քոչարյանին ասպարեզ բերելը և իր՝ այնտեղ մնալը Նիկոլի համար իշխանությունը պահելու լավ միջոց է, ու, դրանով պայմանավորված՝ երկրի գլխին գալիք աղետների համար պարարտ հող:

  2. Ընթերցող says:

    Բոլոր հակասություններով հանդերձ Ռոբերտ Քոչարյանը լավագույնն է այս պահին: Իրավացի եք, որ հազարավոր քաղաքացիներ կուրորեն սարսափում են իր վերադարձից, բայց կան հազարավորներ, որ գտնում են դա մեր փրկությունը կարող է լինել:

  3. Հայ մարդ says:

    «Իսկ գուցե ներկա իշխանությանը ձեռնտո՞ւ է Քոչարյանին «գլխավոր ընդդիմադիրի» կարգավիճակում պահելը՝ մի գործչի, որի իշխանության վերադարձից սարսափում են հազարավոր քաղաքացիներ: Եթե այդպես է, ինչը կասկածահարույց է, ապա քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից դա գրագետ մարտավարություն է»:
    Վերլուծության այս վերջին պարբերությունը դիպուկ է գրված, բայց եթե հեղինակը դեմ չէ, միտքը կարելի է շարունակել հետևյալ արտահայտությամբ.
    «Միևնույն ժամանակ՝ Փաշինյանի իշխանությունում մնալն էլ նյարդայնացնում է այն մյուս հազարավոր քաղաքացիներին, որոնք պարզորոշ տեսնում են ՔՊ-ականների կառավարման ապաշնորհությունը և անընդունելի են համարում երկրի տարածքները և ինքնիշխանությունը քայլ առ քայլ օտարներին զիջելու նրանց շարունակական վարքագիծը: Այսպիսով, քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից Քոչարյանի և Փաշինյանի իմիտացիոն «պայքարի» գովազդումը, որը խոչնդոտում է մեր երկրի քաղաքական առողջ ուժերի ասպարեզում երևալուն, դա նույնպես գրագետ մարտավարություն է այն արտաքին ուժերի կողմից, որոնք կանգնած են այդ երկու «մենամարտողների» թիկունքում և պատրաստվում են առաջիկայում ՀՀ-ում բացվող արևելք-արևմուտք ճանապարհներով իրենց աշխարհաքաղաքական ծրագրերն իրականացնել: Երևի արտաքին այդ խաղացողներից մեկին էլ կվերապահվի արևելք-արևմուտք ճանապարհի շլագբաումը բացելու և փակելու մենաշնորհը:»

  4. Garo says:

    Քոչարյանի վրա ոչինչ չեն կարում գտնեն, որովհետև Քոչարյանը բյուջեյից 1դրամ էլ չի թալանել։
    Էտ 4միլիարդի թալան բան լևոնանիկոլասոռոսական պրոպագանդայի հորինած հեիքաթներնա։
    Քոչարյանը տղաները հա բիզնեսով զբաղվել են, հոր դիքրը օգնելա իրանց հաջողությունների հասնել։
    Օրինակ գիտենք, որ Նաիրի Ինշուրանսում Քոչարյանի տղան փայատերա, պետական ավտոների ապահովագրությունը ընդեղ են արել։
    Եթե Նաիրիում չանեին անելու էին Գռզոյի Սիլ Ինշուրանսում-ում կամ Դանիլ Խաչատուրովի Ռոսգոսստրախում։
    Էտ բյուջեյից թալանված փող չի։ Էտ փողը ամեն դեպքում բյուջեյից դուրս էր գալու, պետության համար ինչ տարբերություն էտ գումարը Գռզոյի գրպաննա գնում, Դանիլ Խաչատուրովի թե Լևոնի Քոչարյանի՞

    Մարտի 1-ին ինչ պիտի անեին Քոչարյանին՞ Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ զոհերա եղել։ Անբողջ աշխարհում էլ տենց դեպքեր լինումա, էտ թվում զարգացած երկրներում։
    Ոչ մեկի մտքով չի անցնում դրա համար նախագահին դատել։

    Եթե դատեին, պիտի դատեին ընտրությունները կեղծելու համար։ Բայց էտ էլ չէին կարող անել քանի որ էտ դեպքուրմ պիտի 95-96-ից սկսեին։
    Էլի մի տեսակ ծիծաղելի էր դառնալու 95-96-ի ըտրակեղծարարները կամ նրանց համակիրները/հոգեզավակները/զավակները դատում են 2008-ի կեղծարարներին։

    Ներկային գալով; ենթադրենք Քոչարյանը չկա, ովա հավակնում գլխավոր ընդիմադրի կարգավիճակին՞
    երրորդ ուժը արդեն եկելա իշխանության տեսել ենք ու տեսնում ենք իրենց արածը;

  5. Լավատես says:

    Ինչպես մարդը սուրբ չի եւ մեղքեր ու հիվանդություններ ունի, այնպես էլ ազգն իր մեղավորներն ու հիվանդություններն ունի, եւ մեկը եւ մյուսը բուժելի են, եթե կա սեր, հավատ եւ, հույսի փոխարեն, ոգի, չնայած իսկական սերն իր մեջ ընդգրկում է եւ հավատ եւ ոգի եւ մնացած բոլոր աստվածային հատկանիշները: Բայց ո՞ւր են մեր Հայ հոգեւորականները, որոնք մեզ զերծ պետք է պահեն սատանայի ապազգային մարդատյաց կոսմոպոլիտ օրակարգից եւ յուրաքանչյուրիս մեջ ներարկեն Արարչի օրակարգը’ սերն իրար հանդեպ, սերը մյուս ազգերի հանդեպ, սերն առանց հավատի եւ ոգու սուտ օրակարգ է, սուտ հոգեւորականները հենց սուտ սերն են քարոզում, որի մեջ չկա ոչ սեր, ոչ հավատ եւ ոչ էլ ոգի’ ինչ որ գմո սուռոգատ սեր: Բարեբախտաբար, մենք միշտ էլ ունեցել ենք իսկական հայ հոգեւոր հայրեր, հատկապես սովետի ժամանակ, լինելով ինքս աթեիստ, միշտ հիացել ու հպարտացել եմ մեր հայ հոգեւորականներով եւ այսօր նրանց’ մեր հոգեւոր բանակի կարիքն ունենք մենք ազգովին, ովքեր անգրագետի մեջ կարթնացնեն խելքը, վախկոտի մեջ’ խիզախությունը, անհոգիի մեջ’ հոգու ջերմությունը:

    • Լավատես says:

      Ինչպե՞ս կարելի է բուժել հիվանդին, երբ չես կատարել ախտորոշում, ազգի հիվանդության ախտորոշումը՝ դա լյուստրացիան է, չի կարելի առողջացնել հիվանդին՝ պահպանելով հիվանդածին հարուցիչները օրգանիզմում, լյուստրացիան դա ընդդիմության գործն է եւ ոչ թե իշխանության, ողջ նորմալ ընդդիմությունը եւ նորմալ իշխանությունը պետք է միավորվեն լյուստրացիայի գաղափարի շուրջ, լյուստրացիայի օրենք պարտադրեն իշխանությանը, որպեսզի ազատվեն ներկա հիվանդածին քաղաքացիներից եւ, որպեսզի ապագայում հիվանդածին երեւույթներ չներթափանցեն իշխանություն եւ ընդդիմություն, պետք է նրանց համար օրենքով հայտարարել մեղավորության կանխավարկածը՝ ի տարբերություն մյուս քաղաքացիների, որոնց համար գործում է անմեղության կանխավարկածը եւ ազգային անվտանգության ծառայությունը պետք է իշխանական եւ ընդդիմադիր քաղաքացիներին պարտադրի ժամանակ առ ժամանակ ապացուցեն իրենց անմեղությունը եւ թափանցիկությունը: Առանց լյուստրացիայի դարերով կարելի է իրար մեղադրել եւ ոչ մի արդյունքի չհասնել: Առանց իսկական Ազգային անվտանգության ծառայության պետությունը պետություն չի դառնա: Լյուստրացիա առաջին հերթին մեր ԱԱԾը պետք է կատարի իր մեջ եւ դա միայն մեր հայ ԱԱԾը կարող է իրագործել:

      • Լավատես says:

        Նիֆ-Նիֆը, Նուֆ-Նուֆը եւ Նաֆ-Նաֆը երբ իրենց տները կառուցեցին պրծան՝ Նիֆ-Նիֆը ծղոտից, Նուֆ-Նուֆը ծառի ճյուղերից, Նաֆ-Նաֆը քարից, որոշեցին խնդրել Գայլին այդ տների սթրես թեսթ անցկացնել, որին Գայլը հաճույքով համաձայնեց պայմանով, որ ում բռնեց՝ ինքը մեղավոր չի, ուտելու է: Ամենածանրը բնական է Նաֆ-Նաֆի քարի տուն կառուցելն էր, ինքն էլ կարող էր փոքր եղբայրների նման առանց տանջվելու թքած կպցրած ծղոտից ու ճյուղերից տուն կառուցել ու խաղաղ ժամանակներում հանգիստ վայելել, բայց մեծ եղբայրը մյուս եղբայրներից ավելի իրատես եւ հեռատես գտնվեց եւ գիտեր Գայլի ներկայության մասին եւ ինքն իրեն ասաց՝ լավ է այսօր տանջվեմ ու քարից տուն կառուցեմ, բայց զատո վաղը Գայլի քմահաճույքներից կախված չեմ լինի:
        Հարց, Գա՞յլն էր մեղավոր, որ փոքր եղբայրների տները սթրես թեսթը չանցան, թե մեծ եղբոր շնորքն էր, որ իր տունը սթրես թեսթն անցավ, մի բան էլ փրկեց իր եղբայրներին: Երբ մենք մեր պետությունը կառուցենք, կխնդրենք մեր բոլոր հետխորհրդային նախկին ու ներկա նախագահներին ու վարչապետներին հարեւան երկրների իրենց կոլեգաներով ձեռք ձեռքի տված մի հատ էլ սթրես թեսթ անցկացնեն ու տեսնենք, մեր քարից պետությունը կդիմանա՞ նրանց հարձակումներին եւ եթե դիմացավ, մեր քարից պետությունը մեղավոր չի, Գայլը թող գնա ուրիշների տները թեսթավորի, մենք նրա ծառայությունների կարիքն այլեւս չունենք:

  6. Aha says:

    Overall, I agree with the core message of the article that Kocharyan staying in the political field is being instrumentalized by the government to preserve its rating and by playing on his negative image. The Premier’s campaign in 2021 – given, to put it mildly, his complete absence of achievements – was mostly based on denigrating, insulting the previous 2 presidents (Kocharyan you are nothing, I’ll drag you on asphalt, hammers, steel mandate, Baden Baden, etc), and it worked, he was reelected by a vast margin.

    But for once I have to disagree with Mr. Abrahamyan on Kocharyan being sole responsible for March 1 violence. I think the violence on March 1 was mostly instigated by Pashinyan, remember his words and instructions to hit officers, burn, take weapons, free the capital from the Karabakhtsis, etc all of this had a major impact on the course of events and was a poison injected into the protesters. Kocharyan gave orders to disperse protesters from opera square in the early morning after 2 weeks of sit-in, similar to Trudeau this week who gave orders to disperse protesters form downtown Ottawa. Kocharyan has many other flaws of course, mostly on the financial side. The problem is that people love Pashinyan bellicose style (election results are proof) and the damage he causes. He became a folk hero after March 1 and 10 years later returned and took over the country by stating that he will be Premier, or else Armenia will not have one. This approach is valued, respected, and appreciated by Armenians. That is why we have not seen the end of our troubles.

  7. Հայ says:

    Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ ունեցել է 12֊15 տոկոս աջակիցներ,անկախ Նիկոլից։Երբ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից հեռացել էր,այդ 10_15 տոկոսի մի մասը աջակցում էր ՀՅԴ ին,մյուսը ՀՀԿ ին,մյուսը Ծառուկյանին։Այսօր Ռ.Քոչարյանի աջակցությունը չի մեծացել,
    պարզապես, նրա 10֊15 տոկոսին ավելացել է ՀՅԴ ի աջակցությունը և նրանց միասին ընտրազանգվածը դառել է 20 տոկոս։
    Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը ոչ ոք չի կարող ոչ իջեցնել,ոչ բարձրացնել,նրան մարդիկ ճանաչում են իր լավ և վատ կողմերով։

  8. Ա.Դ. says:

    հետաքրքիր միտք է, բայց կարծում եմ այդքանել ճշգրիտ չէ: Ինքս երբեք Քոչարյանի ընտրող չեմ եղել, բայց այն ամեն ինչից հետո ինչ նիկոլը բերեց մեր գլխին, նոր բացահայտեցի Քոչարյանին: Ես մեծ տարբերություն եմ տեսնեում նաև նախկին Քոչարյանի և այսօրվա: Սակայն նրան նախկինը խանգարում է

  9. Հայ says:

    Հարգելի առավոտ,այստեղ ոմն Ջորդանո վիրավորական արտահայտություններ է անում Քոչարյանին դեմ արտահայտվողներին, կարծես բոլորը պարտավոր են սիրել իր սիրելիին։Նման վարքագիծ անընդունելի եմ համարում և առաջարկում եմ նրան նկատողություն անել և հեռացնել նրա այս վերջին վիրավորանքներով լեցուն և ատելություն քարոզող մեկնաբանությունը։

    • Ջորդանո Գալիլյան says:

      Իսկ ըստ էության կարո՞ղ եք բանավիճել, թե՞ միայն նիկոլական ոճի մատնագրերի վրա եք մասնագիտացել: Սիրել-չսիրելու հարց չկա, այստեղ դրված է արդեն Հայաստան պետության լինել-չլինելու հարցը: Ուղեղ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ նիկոլի հրեշավոր դավաճանության հետեւանքով ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է հանել միայն մեկ մարդ, եւ կամա թե ակամա՝ բոլոր նրանք, ովքեր հակաքոչարյանական կեցվածք են ընդունում՝ ճամարտակելով ինչ-որ այլընտրանքների կամ լուսնից իջնող երրորդ ուժերի մասին, ըստ էության խաղում են նիկոլի կողմից, նպաստում նրա վերարտադրմանը…

    • Ջորդանո Գալիլյան says:

      “…այստեղ ոմն Ջորդանո վիրավորական արտահայտություններ է անում…”

      Վա՜յ, վա՜յ, վա՛յ: Էս ու՞ր եմ ընկել, էս ին՞չ է կատարվում… Ջորդանո մի ասա, մի ահարկու վիշապ ասա, որ աջ ու ձախ «վիրավորում» է նիկոլից ավելի նիկոլներին, խժռում լկտիաբար այդ խեղճ երրորդ ուժերին ու այլընտրանքային բեւեռներին… 🙂

  10. Anonymous says:

    Պարոն Ջորդանո,քանի որ իմ պատասխանը Ձեր լկտի գրառմանը արգելափակվում է,ապա կառաջարկեմ գնաք և ըստ էության բանավիճեք ֆեյսբուքում ,այնտեղ Ձեր նման “ուղեղավորները” շատ են։

    • Ջորդանո Գալիլյան says:

      Ֆեյսբուք-մեյսբուքներում ես ընդհանրապես չեմ գրում: Ուղղեք առաջարկը ձեր սիրելի նիկոլին ու իր տարատեսակ հաճախորդներին, որոնք իրենց երրորդ ուժ են հռչակել, բայց նիկոլից ավելի նիկոլ են…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28