Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում բացվեց 110 ծառայություններով քաղաքացիական կենտրոնը

Փետրվար 18,2022 22:44

ՀՀ արդարադատության նախարարության, «Հայփոստի» ու ԱՄՆ զարգացման գործակալության համատեղ ծրագրով, այսուհետ Վանաձորում 110 պետական ծառայություններ կմատուցվեն մեկ հարկի տակ՝ «Հայփոստի» բաժանմունքում. «Ի՞նչ է լինելու, մարդը մոտենալու է իր գյուղ, իր գյուղում համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, դրանք սքանավորվելու են, ուղարկվեն այդ սոֆթ ծրագրով բեք օֆիս, բեք օֆիսը որոշումն ընդունելու է, դնի նամակի մեջ և այդ առաքանին «Հայփոստն» արդեն կառաքի համապատասխան գյուղ։ Այսինքն՝ այլևս պետք չի լինի գյուղից դուրս գալ, որպեսզի պատշաճ պետական ծառայություններ մատուցվեն»,- ասաց «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն ու շարունակեց. «Վերջնակետում իմաստն այն պետք է լինի, որ գրասենյակներում միայն մնան այն մարդիկ, ովքեր վերջնական որոշում են կայացնում՝ բեք օֆիսը մնա, իսկ ֆրոնտ օֆիսն ընդհանրապես տարանջատվի ու մատուցվի միայն «Հայփոստում» որպես ազգային օպերատորում։ Այդ դեպքում շատ ավելի էֆեկտիվ կլինի, շատ ռիսկեր կփակվեն»:

Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ քաղաքացիական կենտրոնը ստեղծվել է բնակիչների հարմարավետության համար. «Պատկերացրեք, երբ քաղաքացին ունի տասնյակ խնդիրներ պետության հետ, գալիս է ընդամենը մի հասցե՝ իր բնակավայրին ամենամոտ «Հայփոստը», և կարողանում է պետության հետ իր բոլոր հարցերը լուծած հեռանալ։ Այսինքն, ոչ թե մոտեցումը պետք է լինի, որ քաղաքացին գնա և լինի ինչ-որ չինովնիկից կամ ինչ-որ մի պաշտոնյայից կախված, այլ հակառակը՝ քաղաքացին գա և ստանա լավագույն ծառայությունը և հասկանա, որ իր համար պետության հետ շփվելը հեշտ է և հարմարավետ»:

Այս պահին մեկ հարկի տակ մատուցվում է 8 պետական կառույցի 110 ծառայություն: Նախարարը նշեց նաեւ, որ հետագայում նպատակ ունեն ծառայությունների թիվը հասցնել ավելի քան 400-ի. «Հիմա մենք պետք է կարողանանք այս լավ, բարեհաճ պատուհանները կպցնենք մեր այն բոլոր պետական մարմինների ծրագրային աշխատանքների հետ։ Դրա համար, այսօր քաղաքացիները ստիպված են լինելու տեղ-տեղ գնալ անձնագրային բաժին, երբ պետք է, օրինակ, պետավտոհամարանիշ ստանալ, պետք է գնան ճանապարհային ոստիկանություն և այսպես տասնյակ կառույցներ կան, սոցապ նախարարության գրասենյակներ»:

Իսկ մինչ այդ, այսօր քաղաքացիական կենտրոնից օգտվող բնակիչները կարող են դիմել՝ ծննդյան վկայական կամ անձնագիր ստանալու, կենսաթոշակի հարցերով, կազմակերպություն կամ սեփականություն գրանցելու, ԴԱՀԿ ծառայության վճարումներ կատարելու, ինչպես նաեւ արխիվից տվյալներ պահանջելու նպատակով:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28