Դեսպան Սոս Ավետիսյանն այսօր դասախոսությամբ է հանդես եկել FESEI ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների հիմնադրամում, որի շրջանակներում խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների և տարածաշրջանային խնդիրների մասին։
ՀՀ դեսպանը հանգամանորեն ներկայացրել է ԼՂ հակամարտության ծագումն ու ներկայիս փուլը, Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմն ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։
Դեսպան Ավետիսյանը նաև խոսել է տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման և Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների մասին։ ՀՀ դեսպանի դասախոսությանը հետևել է հարցուպատասխանը ուսանողների հետ:
Կարդացեք նաև
Իսպանիայում Հայաստանի դեսպանություն