Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի Ընդհանուր Իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի ունեցավ իմ գործով հերթական դատաքննությունը։ Դատարանի կողմից առաջարկվեց կիրառել վաղեմություն և գործն ավարտել, սակայն մերժեցի` առաջարկելով շարունակել դատական պրոցեսը: Ավելի քան վստահ եմ, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի եւ հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյան