Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդ համայնքը կունենա լաբորատոր-գործիքային ախտորոշիչ շարժական ծառայություն

Փետրվար 18,2022 22:11

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում՝ Բերդ համայնքում նախատեսվում է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ շարժական ծառայություն ներդնել:

Այսօր Բերդի համայնքապետարանում կայացել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ծրագրի վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի համակարգող Ժաննա Հարությունյանը, ՄԱԶԾ առաջատար փորձագետ Դավիթ Մարգարյանը, ՄԱԶԾ փորձագետ Հասմիկ Մանասյանը:

Համայնքի բուժհաստատությունների տնօրենների և ներկայացուցիչների հետ քննարկվել է լաբորատոր-գործիքային ախտորոշման ծառայության մոդելը: Ծրագրի նպատակը լաբորատոր-գործիքային ախտորոշման ծառայությունը հասանելի դարձնելն է համայնքի բնակավայրերի բնակիչների համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28