Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա մի ձևական նիստ է նշանակել՝ մեզ նամակ ուղարկելով այդ նիստի մասին նիստի հաջորդ օրը». Ռուբեն Մելիքյան

Փետրվար 18,2022 22:33

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Այսօր մեր վստահորդ, ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո դեկտեմբերի 30-ին կալանավորված Արման Խաչատրյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն էր։ Նախագահող դատավոր՝ Տիգրան Սիմոնյան։

Կալանավորվելուց 50 օր հետո։

Բողոքը բերելուց 45 օր հետո։

Բողոքը վարույթ ընդունելուց 27 օր հետո։

Եվ ահա դատավորը մտավ դահլիճ և անմիջապես հայտնեց ինքնաբացարկ՝ իմ նկատմամբ «խիստ բացասական, անբարյացկամ վերաբերմունք ունենալու» հիմքով։ Իմ մի գրառման պատճառով, որում շատ կոռեկտ ձևով (մի կերպ եմ ինձ զսպել) կարծիքս եմ հայտնել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու իր որոշման մասին (գրառումս կցում եմ):

Ի՞նչ է ստացվում։ Դատավոր Տ.Սիմոնյանը, հունվարի 22-ին ստացել է գործը, նույնը օրը իմացել է, որ մեր ռազմագերու պաշտպանը ես եմ և ձգել է վարույթը այնքան, որքան կարողացել է՝ ադրբեջանական զնդաններում տանջված մարդուն 27 օր շարունակ զրկելով իր կալանքի վերանայման իրավունքից։

Այդ ընթացքում նա մի ձևական նիստ է նշանակել՝ մեզ նամակ ուղարկելով այդ նիստի մասին նիստի ՀԱՋՈՐԴ օրը։

Այնինչ, նա կարող էր ինքնաբացարկ հայտնել հենց հունվարի 22-ին՝ գոնե մի փոքր հարգանք դրսևորելով դատավորի իր առաքելության նկատմամբ։

Հետևությունները թողնում եմ ընթերցողներին։

Հ.Գ. Մենք իրոք ընկերական հարաբերություններ ենք ունեցել, սակայն երբ Տիգրանը դարձել է նիկոլի քաղաքական թիմի անդամ (սոցապ փոխնախարար), ես նրա հետ որևէ շփում չեմ պահպանել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28