ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: