Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2017թ․ Արցախի Սահմանադրությունը փոխեցին, որ 2018թ․ ստորագրեն ու տարածքները հանձնեն․ Սամվել Բաբայան. «Ա1+»

Փետրվար 18,2022 21:21
Samvel Babayan

«Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրը եղել է Արցախի բանակի հրամանատարի տեղակալ, նախարարի տեղակալ, և այն ուղղությամբ, որ ուղղությամբ մենք ետ ենք նահանջել՝ Հադրութի շրջանը, դրված է եղել  ղեկավար։ Տիգրան Աբրահամյանը եղել է Արցախի նախագահի խորհրդականը ավելի քան 6 տարի։ Նրանց օրոք է նշանակվել նախարար Ջալալ Հարությունյանը և շտաբի պետը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատական կուսակցության ղեկավար, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ խորհրդարանական ընդդիմության բոյկոտին։

Եթե ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չբոյկոտեյին, թե՛ Գ․Մանուկյանը, թե՛ Տ․Աբրահամյանը լինելու էին այդ քննիչ հանձնաժողովի անդամ։  Նրա ներկայացմամբ ընդդիմադիր ուժերը հասկանում են, որ իրենց համար խնդիր է լինելու։ «Չեք ուզո՞ւմ հասկանալ, թե ինչն է եղել պարտության պատճառը, դուք ձեզ մեղավոր չեք զգո՞ւմ»,- հարցնում է Ս․Բաբայանը՝ հավելելով, որ մեղավորներ լինելու են թե իշխանությունից, թե ընդդիմությունից։

Նա նաև քննիչ հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության պայման է դնում և ասում, որ չի մասնակցի, եթե գլխավոր փաթեթի մասին ժողովուրդը տեղյակ չլինի։ Իհարկե, ընդունում է, որ գաղտնի տեղեկությունները չպետք է բացահայտվեն։

Խոսելով պատերազմից, վերջինս ասում է, թե եթե բանակում կարգապահությունը բարձր լիներ, անկախ ուժերի հարաբերակցությունից հաղթելու էինք։

Ս․Բաբայանը անդրադարձավ նաև Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ասաց, որ գործող Սահմանադրությունը ենթադրում էր 7 շրջանների հանձնումը, բայց չէր հստակեցնում, թե Հանրապետությունը որ տարածքներին է տիրապետում։ Նա նաև ասում է, որ 2017թ․ Արցախում Սահմանադրությունը փոխեցին, որ 2018թ․ ստորագրեն ու տարածքները հանձնեն։

«Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ, որ ստորագրի, ՀՀ ժողովուրդը չթողեց։ Եկավ նոր մարդ, բայց արդեն գործընթացը առաջ էր գնացել։ Եվ 2016թ․ ամռանը, որ գնում՝ ասում եք, հանձնում եք, թե չէ 30 հազար զոհ եք տալու, հանձնաժողովովում այդ մասին կխոսեք։ Այն մարդիկ, որոնք Արցախում այդ հավաքներին մասնակցել են, կհրավիրենք հանձնաժողով և կասեն, թե ով ինչ է խոսել։ Հարյուրավոր մարդկանց հետ են հանդիպել, խոսել, կոպտել են»,- ասում է Ս․Բաբայանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28