Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ փաստաբանական համայնքի անդամ անձանց՝ համայնք մուտքի հնարավորություն տալը մեզ համար ընդունելի չէ». Սիմոն Բաբայան

Փետրվար 18,2022 19:35

«Ընդհանուր առմամբ նախագծի քննարկումները կառուցողական մթնոլորտում են իրականացվել: Կարծում եմ՝ փաստաբանական համայնքն իր միասնականությամբ, համատեղ ձեռքբերումների համատեքստում կպահպանի իր դիրքերը, ինչպես՝ կար»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ կազմակերպեց աշխատանքային քննարկում՝ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքներով վերհանված առանձին հարցադրումները քննարկելու նպատակով:

Լրագրողների դիտարկմանը՝ այս փոփոխությունները թույլ են տալիս առանց հատուկ ուսուցման՝ դատավորներին և դատախազներին զբաղվել փաստաբանական գործունեությամբ, Սիմոն Բաբայանն արձագանքեց. «Այս ընթացքում իրականացվեցին բավականին երկար քննարկումներ: Արձանագրենք, որ դրանք բավականին կառուցողական էին այս առումով: Որոշակի դրույթներ կառավարման տեսանկյունից օպտիմալացվեցին: Ներկայացված է մի առաջարկ՝ ըստ որի բարդեցված քննության ընթացքում բազմամյա ստաժ ունենալու դեպքում անձը հնարավորություն կունենա  քննություն հանձնելով, մուտքային այդ պայմանը բավարարելով՝ մուտք գործել փաստաբանական համայնք: Դա բացառիկ դեպքերում է»:

Հարցին՝ իսկ ո՞ր դրույթները չեն ընդունվել իրենց կողմից, Սիմոն Բաբայանը պատասխանեց. «Առանցքային խնդիրներից մեկն էր այն, որ կառավարման համակարգում պետք է նախատեսվեր այնպիսի կարգավորում, որտեղ հնարավորություն կտրվեր փաստաբանական համայնքի անդամ չհանդիսացող անձանց մուտքը համայնք: Այդ տեսակետը մեզ համար ընդունելի չէ: Ընդհանուր առմամբ այդ հարցում եկանք համաձայնության, և կարգապահական վարույթների օպտիմալացման տեսանկյունից կարող ենք ասել, որ, իմ կարծիքով, մենք կգանք ընդհանուր հայտարարի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28