Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականաշինության գործում կործանարար է մերոնք-ձերոնքի, սև-սպիտակի քաղաքականությունը. Փաստաբան

Փետրվար 18,2022 20:02

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հայտարարությունը

Պետական լիազոր մարմինները, փոխարենը երկրում ձևավորելու մշակույթ՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտում հրապարակային շփումներում, ի պաշտոնե իրենց գործառույթներն իրականացնելիս օրինակ ծառայելով, որոշ դեպքերում  իրենք են իջնում հասարակության որոշ  անձանց մակարդակին՝ բխող բոլոր բացասական հետևանքներով, ինչն անթույլատրելի է։

Մասնավորապես արդարադատության նախարարը, ով ի պաշտոնե նաև կառավարության գլխավոր իրավախորհրդատուն է և օրինակ պետք է ծառայի հրապարակային հայտարարություններում լինել բացառապես օրենքի դաշտում, նաև լինելու փոխադարձ հարգանքի և օրենքի դիկտատուրայի և իրավունքի գերակայության կառավարական ջահակիրը, իր հրապարակային հայտարարություններում, որպես կառավարության անդամ, կարծում եմ, ոչ միայն մտնում է դատական համակարգի ներքին տիրույթը, այլ նաև իր  գնահատականներով, ըստ էության, միջամտում է արդարադատությանը, որի իրավունքը սահմանադրության ուժով ոչ միայն չունի, այլ նաև արգելված է որպես կառավարության անդամի։

Կարծում եմ, որ դատական համակարգի վերաբերյալ հրապարակային քննադատողական դատողություն օրենքի ուժով ունի չորրորդ իշխանությունը, քաղաքացին կամ իրավաբանական անձը, իրավապաշտպանները, սակայն ոչ երբեք կառավարության անդամը։

Դատավորի կայացրած դատական ակտը կամ դատավարական գործողությունները օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով բողոքարկելու, այդ թվում հրապարակային կարգով, իրավունք ունեն բացառապես քաղաքացիները, իրավաբանական անձիք, փաստաբաններն ու դատախազները, իսկ քրեաիրավական գնահատական տալու իրավունքը բացառապես  օրենքով սահմանված կարգով տրված է քննիչներին ու դատախազներին, բայց ոչ կառավարության անդամներին։

Սույն հոդվածը չէի հրապարակայնեցնի, եթե նախարարը չլիներ պրակտիկ իրավաբան, ավելին, իմ կողմից ընդունված հարգելի մարդ, փաստաբան։

Անհրաժեշտ է, որպեսզի նախարարի հրապարակային հայտնած դիրքորոշմանը, որն, ըստ իս, միջամտություն է արդարադատություն իրականացնող մարմնին, իր քաղաքական գնահատականը տա կառավարությունը, իսկ իրավական գնահատականը տա դատախազությունը։

Հարկավոր է իմանալ.

Պետականաշինության գործում կործանարար է մերոնք-ձերոնքի, սև-սպիտակի քաղաքականությունը։ Եվ օրենսդիրը, և գործադիրը, դատականն ու չորրորդ իշխանությունը, իրավապաշտպանները, գործարարները, յուրաքանչյուր անձ ունեն պոզիտիվ պարտավորություն և հավասար իրավունքներ միասնաբար լուծելու բոլոր խնդիրները՝ յուրաքանչյուրը կատարելով իր բաժին աշխատանքը, որի երաշխավորը, ըստ սահմանադրության, Բարձր Դուռն է։

Հ.Գ.

Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը դիտում եմ ևս գործադիրի կողմից միջամտություն արդարադատություն իրականացնող անձանց նկատմամբ, որն անթույլատրելի է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28